Պուտինն ու Լուկաշենկոն Ամանորի նախաշեմին կրկին կհանդիպեն
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են եւս մեկ հանդիպել: «ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում լուրը հաստատել է Ռուսաստանի ղեկավարության մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Առաջնորդները համաձայնել էին հանդիպել մինչեւ տարեվերջ», - այսել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Կրեմլում Ռուսաստանի եւ Բելառուսի ղեկավարները բանակցություններ են անցկացրել: Պուտինը եւ Լուկաշենկոն քննարկել են նավթի եւ գազի ոլորտի հարկման փոփոխությունները, ինչպես նաեւ էներգետիկ գնագոյացման ոլորտում համատեղ գործողությունները: Ավելի վաղ «Բելառուս-1» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ նախագահները որոշել են հերթական հանդիպումը անցկացնել Նոր տարվա նախաշեմին:

Քաղաքականություն

Պատահարներ