Ես արդեն կորցրել եմ հաշիվս․ Փաշինյանը կատակեց
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների դինամիկան կպահպանվի։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ «Ես նույնպես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ։ Տեսնել մեր գործընկերներին։ Ճիշտ է՝ ես արդեն կորցրել եմ հաշիվը՝ որերորդ մեր հանդիպումն է։ Սակայն ինձ արարողակարգի աշխատակիցներն օդանավակայանում հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենահաճախն այցելող արտասահմանյան առաջնորդներից մեկն եմ, իսկ ավելի ստույգ՝ ես առաջին եռյակում եմ։ Ես վստահ եմ, ես կարծում եմ, որ դա ընդգծում է մեր ռազմավարական հատուկ հարաբերությունների համատեքստը։ Ես վստահ եմ, որ հարաբերությունների նման դինամիկան մեզ մոտ կպահպանվի։ Եւ հուսով եմ, որ դեռ կզարգանա։ Իհարկե, մենք նույնպես հաջորդ տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում։ Եւ դա մեզ համար շատ հաճելի կլինի»,- ասել է Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ