Փաշինյանի առաջ պայմաններ են դնում գազի գինը չբարձրացնելու համար
Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման կլինի ռուսական գազի գինը: Եթե գազը դառնում է ավելի թանկ, շատ այլ ապրանքատեսակներ եւ ծառայություններ կդառնան ավելի թանկ, որպես շղթայական ռեակցիա: Սա ոչ թե նոր, այլ ձեւավորված իշխանության ծրագրերի մեջ չի մտնում։ Ինչպես հայտնում է Баграмян 26 telegram-ի ալիքը՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, Հայաստանին սպառազինություն մատակարարելու, Ղարաբաղյան հակամարտության, Քոչարյանի ձերբակալության հարցերը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա, եթե Փաշինյանը այլեւս դժվարություններ չստեղծի ՀԱՊԿ-ում, գրավադրմամբ համաձայնի ազատել Քոչարյանին, խոստանա Մոսկվայի միջոցով խորացնել Ալիեւի հետ բանակցությունները, պայմանավորվի ստորագրել օտարերկրյա զինվորականների եւ կենսաբանական լաբորատորիաների մասնագետների մասին փաստաթուղթ: Եվ միայն այս ամենից հետո ռուսական բիզնեսը «դաբրո» կստանա Հայաստանում ներդրումներ կատարելու։

Քաղաքականություն

Պատահարներ