Սեւան համայնքին շնորհվել է ԵՄ ծրագրի գործող անդամի կարգավիճակ
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի կողմից Սեւան համայնքին շնորհվել է գործող անդամի կարգավիճակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, 2017 թվականին Սեւան համայնքը միացել է «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը եւ ներկայացրել «ԵՄ-ն Սեւանի համար` բիզնեսի զարգացման եւ նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագիրը, որը եղել է ոչ միայն հաջողված, այլ նաեւ մրցունակ: 2018 թվականին Սեւանում մեկնարկել է ծրագիրը` Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի գործընկերությամբ, ԵՄ համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է զբաղվածության, որակի, կայունության, անվտանգության եւ աշխատաշուկայի որակական աճի վրա բազմակողմանի ազդեցության միջոցով նպաստել համայնքում եւ ողջ տարածաշրջանում կայուն տնտեսական աճի արձանագրմանը:

Քաղաքականություն

Պատահարներ