Միլլերը Գրիգորյանի հետ քննարկել է 2019թ-ին Հայաստան գազի առաքման հարցը
«Գազպրոմի» կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են գազի առաքումները Հայաստան 2019թ-ին։ Այս մասին ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ։ «Հանդիպմանը քննարկվել է երկկողմ համագործակցության զարգացման ընթացքը։ Մասնավորապես, խոսք է գնացել 2019թ-ին Հայաստան բնական գազի առաքումների մասին», -նշվում է հաղորդագրությունում։ Կողմերը նաև քննարկել են Հայաստանի գազաֆիկացման և հանրապետության տարածքում գազի ստորգետնյա պահեստարանի հարցերը։ Նշվել է, որ գազի ստորգետնյա պահեստարանի հզորությունները պատրաստ կլինեն մինչև 2018-2019թթ.-ի աշնանային-ձմեռային շրջանը։ Հիշեցնենք, որ Հայաստանը սահմանին ռուսական գազ է ստանում 1000խմ-ի դիմաց 150 դոլարով:

Քաղաքականություն

Պատահարներ