Գիշերային ակումբից հրազենային վնասվածքով 23-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել
Արարատի մարզում այսօր կրակոց է հնչել. ժամը 03։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքով Արտաշատ քաղաքից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբից, նա 23-ամյա Ռաֆայել Ս.-ն է։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նրա վրա կրակել է 32-ամյա Դավիթ Պ.-ն՝ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գործող նշված գիշերային ակումբում։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են հրազենը, որով Դավիթ Պ.-ն կրակոց է արձակել Ռաֆայել Ս.-ի ուղղությամբ, այս պահին էլ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դավիթ Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Քաղաքականություն