ՀՔԾ-ը վերադարձել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը
Հատուկ քննչական ծառայությունն այսօր վերադարձրել է գրավի դիմաց ազատ արձակված գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Այնուամենայնիվ, Մայրապետյանը դեռևս չի կարողանա լքել ՀՀ տարածքը։ Ավելի վաղ Մայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ անձնագիրը անհիմն կերպով ՀՔԾ-ում պահելու հարցով դիմել են Եվրադատարան։ Փաստաբանները դեռևս 2018թ. տարեվերջին ահազանգում էին, որ Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության Գերմանիայում։

Քաղաքականություն

Պատահարներ