Ծեծկռտուքի գործով ղազախ իրավապահների խումբը ժամանել է Հայաստան
Կարագանդայում Ամանորի գիշերը մահացու ելքով ծեծկռտուքի մասնակիցները թե Ղազախստանի, թե Հայաստանի քաղաքացիներ են: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ժանատ Սուլեյմանովը, հայտնում է Սպուտնիկ Ղազախստանը: Սուլեյմանովը նշել է, որ խմբակային ծեծկռտուքին մասնակցել են առնվազն 14 հոգի: Նրանցից 9-ը եղել են «Հին Հռոմ» ռեստորանի աշխատակիցներ: Միջադեպի հետևանքով մահացել է 1, վիրավորվել 4 հոգի: Այս պահի դրությամբ ձերբակալված են 8 հոգի: Մեկ հոգի հետախուզվում է: Նա հունվարի 1-ին լքել է Ղազախստանի տարածքը և մտել Ռուսաստան: Երկու քննչական խումբ ուղարկվել է Ռուսաստան, մի խումբ էլ աշխատում է Հայաստանում:

Քաղաքականություն

Պատահարներ