Վարչապետի առաջադրման հարցը ե՞րբ օրակարգ կմտցվի․Ալեն Սիմոնյանը մանրամասնում է
7-րդ գումարման Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը դեռ չի որոշել, թե երբ է վարչապետի պաշտոնում առաջադրելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Հստակ սահմանված ժամկետ չկա, բայց, կարծում եմ, ամսի 14-ին պետք է ամեն ինչ ավարտել… Ենթադրում եմ, որ ամսի 14-ին այդ հարցը օրակարգ կմտցվի»,- ասել է Սիմոնյանը: Նրա խոսքով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ քայլը» դաշինքն այդ հարցը դեռ չեն քննարկել:

Քաղաքականություն

Պատահարներ