Զինվորների ծնողների համար իմ ասածը շատ ցավալի կլինի․ Կոմանդոս
«Շատ վտանգավոր էր բանակում բջջային հեռախոսներ թույլատրելը, թշնամին մասնագետներ ունի, որոնք նստած են այնտեղ և ամեն ինչ արձանագրում են»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասել է նախկինում ՀՀ Պաշտպանության փոխնարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Պատասխանելով լրատվականի հարցին, թե այն հեռախոսները, որոնք ունեն մինլիմալ հնարավորություններ, դրանք էլ են վտանգավո՞ր, Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ շատ հեշտ է որսալ ցանկացած տիպի հեռախոսի հաճախականությունը և լսել խոսակցությունը։ «Միակ հեռախոսները, որոնք անվտանգ են, դրանք լարային հեռախոսներն են, մնացած բոլոր հեռախոսները անկախ նրանից միայն զանգելու ու զանգ ստանալու համար են, թե ունեն նաև այլ հնարավորություններ, դրանց հաճախականությունը շատ հեշտ է որսալ»,- նշել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ