Ավտովթար՝ Գորիսում․ տուժածներ կան
Հունվարի 10-ին` ժամը 09:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաքսի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդը՝ Ջ. Դ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ն. Մ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Քաղաքականություն