Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատավորը ինքնաբացարկ է հայտնել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին դատական դահլիճից դուրս գալով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: «Դատավորը որոշեց բավարարել քննիչի և դատախազի միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու մասին: Որոշման հիմքերը հայտնի չեն», - ասաց Օրբելյանը: Փաստաբանի կարծիքով, դատավորի նման որոշումը ցույց է տալիս, որ ինքը խուսափում է արդարադատություն իրականացնել: Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Քաղաքականություն

Պատահարներ