Միջնորդություն՝ երկարացնել Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան ևս երկու ամսով երկարաձգելու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Առայժմ հայտնի չէ, թե որ դատավորի վարույթում է քննվելու իրավապահ մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից քննիչին ներկայացված միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Քաղաքականություն

Պատահարներ