Սեյրան Օհանյանը չի կարողանա լքել երկիրը
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ «Սահմանադրական կարգը տապալելը»։ Aysor.am-ի աղբյուրները հաղորդում են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին։ Հատուկ քննչական ծառայությունից, սակայն, առայժմ ձեռնպահ եմ մնում նախկին պաշտոնյայի՝ մեղադրյալ ներգրավելու մասին պաշտոնական տեղեկություն տրամադրել։

Քաղաքականություն

Պատահարներ