ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Դիլիջան ազգային պարկ»-ից ծառահատումներ կատարած անձը հայտնաբերվել է
Դիլիջան Ազգային պարկում ծառահատումներ կատարելու համար օրերս բարձրացած աղմուկին ի պատասխան, ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ նախքան տեսանյութի հրապարակումը, արդեն իսկ ոստիկանությունն ունեցել է ահազանգ՝ հատված ծառերի մասին: Միայն թե ըստ ահազանգի հատվել էին 15 կանգուն թաց ծառեր, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատվել են 18 կանգուն թաց ծառեր: Ոստիկանությունը բացահայտել է ծառահատումները կատարողին: Նա Թեղուտի բնակիչ, 1985 թ. ծնված Գագիկ Ղամբարյանն է, տվել է ինքնախոստովանական ցուցմունք, նշել, որ ծառերը հատել է նոյեմբերի 29-ին: Պետությանը ընդհանուր առմամբ պատճառվել է 5 մլն 550 հազար դրամի վնաս, Գագիկ Ղամբարյանը ձերբակալված է:

Քաղաքականություն