Հրազդանում գիշերային ակումբներ չեն գործի. Հրազդանի քաղաքապետ
Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում է կայացվել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը։ ՙՀարգելի համաքաղաքացիներ, ինձ համար առաջնային տեղում Ձեզ պատճառվելիք անհարմարություններից և բազմաթիվ խնդիրներից զերծ պահելն է՚,- ասված է նրա գրառման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ