Ինչու՞ Ծառուկյանը չի հորդորում Լուկաշենկոյին կոռեկտ լինել․հետաքրքրվում են լրագրողները
Ինքը շատ կոռեկտ է, ես իրեն ասել էի, իր վերաբերմունքն էլ, հարգանքն էլ դուք տեսնում եք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին`զրուցե՞լ է արդյոք իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, նրան հորդորե՞լ է ավելի կոռեկտ լինել Հայաստանի հետ հարաբերություններում: «Ինքը սպասում ա, որ մեր վարչապետի կողմից հրավերք լինի, ինքը գա, հանդիպի վարչապետի հետ, հանդիպի ձեզ հետ, ցանկացած ձեզ հուզող հարցին ինքը պատասխանի»,- ասաց նա՝ պատասխան հարց ուղղելով լրագրողներին․«Դե հիմա դուք ասեք` նախագահականից, վարչապետի աշխատակազմից հրավերք ուղարկե՞լ են, թե՞ ոչ»:

Քաղաքականություն

Պատահարներ