Մանվել Գրիգորյանի դեմ ակցիայի մասնակիցները ընդհանուր հայտարարի են եկել
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջողները Երևանի Հանրապետության հրապարակում ավարտեցին բողոքի ակցիան: Ակտիվիստներն ընդհանուր հայտարարի են եկել, որ առաջիկա երեք օրը ոչ մի փողոց չեն փակի: «Մենք ունենք մի նպատակ՝ այս ամենը վերջնական փուլի բերել»,-ասաց ակտիվիստներից մեկը: Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող մեկ այլ քաղաքացի նշեց, որ նախատեսում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպել:

Քաղաքականություն

Պատահարներ