Էնֆիաջյանը զրկվել է օծանելիքից ու դրամապանակից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար պայքարում հաղթելով Մանե Թանդիլյանին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը զրկվեց օծանելիքից ու դրամապանակից:Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ, եթե Էնֆիաջյանը պարտվեր, իրենք նրան տղամարդուն հարիր որևէ իր՝ դրամապանակ կամ օծանելիք կնվիրեին: Իսկ այն, որ Վահե Էնֆիաջյանն իր պարտված մրցակից կնոջը ծաղիկներ նվիրեց, Մարուքյանը «ջենտելմենական քայլ» որակեց: Նշենք, որ Էնֆիաջյանի թեկնածության օգտին Է քվեարկել 108 պատգամավոր, իսկ 19-ը՝ Թանդիլյանի համար: ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ անդրադառնալով այս քվեարկությանը ՝ նշեց, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Մանե Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորի անունը ոսկե տառերով գրվեց պատմության մեջ: Ըստ Մարուքյանի՝ ամենայն հավանականությամբ, Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորը «Իմ քայլը» դաշինքից է։

Քաղաքականություն

Պատահարներ