Գագիկ Ծառուկյանը ԱԺ ամբիոնից դիմեց Էդմոն Մարուքյանին
Այսօր ԱԺ-ն քննում է ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահի ընտրության հարցի քննարկմանը ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Ես ուզում եմ մի երկու բառ ասել պարոն Մարուքյանին, մեր կլասիկ պատգամավորին, բոլորդ էլ տեսել եք, որ ես ոչ մի խնիր չունեմ «Լուսավոր Հայաստանի» հետ, ինքն էլ հարցը տվել է, ես պատասխանել եմ, պատասխանից հետո մոտեցել է, ձեռքը ջերմ սեղմել եմ, ամսի 10-ին էլ շնորհավորել եմ: Իրենք են միայն ասում Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, չլիներ Ծառուկյանը` մենք կլինեինք երկրորդը, դե որ «Իմ քայլին» էլ ասեիք չմասնակցեն, կլինեիք առաջինը»,-ասաց նա: Ծառուկյանի խոսքով՝ մինչև իրենց չվիրավորեն, չկպնեն, իրենք ոչ մի բան չեն անի: «Չենք արել, չենք էլ անելու, բայց եթե մեկը փորձեց ասել, վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»,-ասաց նա: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ժողովուրդը սպասում է, երկիրը ծանր վիճակում է, տնտեսության զարգացում է պետք, որը ասել ենք ու հնարավոր է միայն միասնական անելու դեպքում։ «Մենք այստեղ թշնամիներ չենք, հարկավոր է ներկայացնել հարցը, խնդիրը, թող ումը ավելի լավն է, իրականության կոչենք, ու ոչ մեկ էլ դեմ չի լինի: Ժողովրդի կյանքի բարեկեցություն է պետք ապահովել, որը հնարավոր է, և մեր թեկնածուն` Վահե Էնֆիաջյանը, դրա կողմնակիցն է լինելու, ու ամեն ինչ անելու է դրա իրակացման համար»,-ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ