Նորընտիր պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` նա հունվարի 15-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ոչ, ապա կազմվում է նրա գործունեության դադարեցման մասին արձանագրություն»,-ասաց նախագահը:

Քաղաքականություն

Պատահարներ