Քոչարյանի գործով դատավորը երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին երկրորդ ինքնաբացարակի միջնորդությունը եւս մերժեց: Քոչարյանի պաշտպանական թիմից Հայկ Ալումյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց այն հիմնավորմամբ, որ դատարանի նախագահը իրավունք ուներ ինքն իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից որեւէ մեկին: «Մեզ համար այդ պատճառաբանությունը ընդունելի չէ, բայց մենք հիմա սա ոչ կարող ենք բողոքարկել, ոչ կարող ենք ուրիշ միջոց ձեռնարկել, ստիպված ենք արդեն տվյալ դատավորի հետ միասին մասնակցել այս հարցի քննությանը»,- ասաց Ալումյանը: Նա ասաց, որ հայտարարվել է ընդմիջում, գործի քննությունը կվերսկսվի 14:30-ին:

Քաղաքականություն

Պատահարներ