Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերսկսվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Նշենք, որ Քոչարյանի պաշտպանական կողմը երեկ խնդրել էր դատավոր Արթուր Մկրտչյանից՝ պարզաբանել, թե ինչ սկզբունքով է միջնորդությունների քննությունը հանձնարարվել իրեն։ Դատավորը պարզաբանել է, որ այն հանձնարարել է դատարանի նախագահը։ Հայկ Ալումյանը քիչ առաջ մեր զրույցում ասաց, որ դատարանի նախագահի պատասխանը հենց նոր ստացել է, սակայն չի հասցրել ծանոթանալ:

Քաղաքականություն

Պատահարներ