Խոշոր ավտովթարՙ Երևանում. վիրավոր կա
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտա- Իսահակյան փողոցի խաչմերուկում բախվել են Մեղրիի բնակիչ, 26-ամյա Նարեկ Աղայանի վարած Mercedes մակնիշի 35 GG 721 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 24-ամյա Արթուր Մկրտչյանի վարած Opel Tigra մակնիշի 59 AM 666 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan-ը հաղորդում է, որ վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում: Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ