Դավիթ Տոնոյանն անձամբ դիմավորեց Յուրի ԽաչատուրովինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Տոնոյանն անձամբ դիմավորեց Յուրի Խաչատուրովին
Բանակի կազմավորվան 27-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր արարողությանը մասնակցում է նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Վերջինս քիչ առաջ է ժամանել «Դվին» հյուրանոց: Նրան անձամբ դիմավորել և ներս է հրավիրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Լրագրողների հետ զրույցում Խաչատուրովը զինվորներին մաղթել է առողջություն հաղթանակ, այլ հարցերիչի պատասխանել։ «Առողջություն, հաղթանակ, ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք»,-ասել է Խաչատուրովը։ Տեսանյութը՝ News am-ի։

Քաղաքականություն