Խոշոր ավտովթար Ֆուտբոլի ակադեմիայի դիմաց․ կան վիրավորներ
Երեւանում, հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 35/31 հասցեի՝ Ֆուտբոլի ակադեմիայի դիմաց բախվել են 24-ամյա Գաբրիել Գ.-ի վարած BMW մակնիշի 35 TM 767 համարանիշի եւ 34-ամյա Դավիթ Ջ.-ի վարած Nissan մակնիշի 35 AF 955 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Nissan-ի վարորդը ու նրա ուղեւոր 38-ամյա Իլոննա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Քաղաքականություն