Աբովյանում կրակոցների գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդին է, տուժածներից 2-ը՝ ազգականները
բովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28–ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվածը ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի 24–ամյա որդին է։ Նա կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։ Այս մասին հայտնում է News am-ը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներից երկուսն էլ նրա ազգականներն են՝ եղբորորդին, 26–ամյա Հայկ Մանուկյանը, և քրոջ որդին՝ 33-ամյա Ռոմեն Հարությունյանը։ Միջադեպի մասնակիցների մի մասը ռեստորանում է եղել, նրանց դուրս են հրավիրել մի քանի անձինք։ Կողմերի միջև սկսված վիճաբանության ընթացքում գործադրվել է 4 տեսակի հրազեն, այդ թվում՝ որսորդական հրացան։Նախնական տեղեկություներով՝ միջադեպի շարժառիթը երկու խմբերի միջև նախկինում ունեցած տարաձայնություններն են։ Կրակոցների հետևանքով մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 30–ամյա Արտաշես Գևորգյանը, և ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Քաղաքականություն