Խոշոր ավտովթար.Mercedes Sprinter-ով բախվել է իր առջև հայտնված թափառող շանը, դուրս եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երեկ երթկոյան Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Մանվել Սեդրակյանը իր վարած Mercedes Sprinter մակնիշի 17 FG 007 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածով և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներր չկան:  Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Տիգրան Բունիաթյանն ու Արսեն Ասատրյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է վարորդի առջև հայտնված թափառող շունը: Ավտոմեքենան բախվել է շանը, շունը սատկել է և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ կողաշրջվել է: Վարորդը վթարի մասին տեղեկացրել է ապահովագրական ընկերությանը։

Քաղաքականություն