Մերկելը կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 1-ին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. այդ մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից: Դեսպանատունը մեջբերել է Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի խոսքերը. «Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»: «Մենք նույնպես դեսպանությունում հետաքրքրությամբ և ուրախությամբ ենք սպասում այս այցին»,-ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Քաղաքականություն