ՊԵԿ նախագահը կանչվել է «Իմ քայլը» խմբակցություն
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրվել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցություն, այս մասին Aysor-ին հայտնել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Կառավարության պաշտոնյան զեկուցելու է վերջին շրջանում առավել քննարկվող պարգևատրումների հարցը։ Նրա խոսքով, այն պետք է մանրամասն ուսումնասիրել ու կառավարության հետ միասին գալ միասնական որոշման։ Մակունցը տեղեկացրել է, որ բացի պարգևատրումների հարցից, քննարկվելու են նաև «Հարկային օրենսգրքի» ներկայացված փոփոխությունները։ «Պարգևավճարների հարցը մեզ որոշակի մտահոգության տեղիք է տալիս և կարծում ենք, որ այդ հարցը վերանայման խնդիր ունի», - այսօր խորհրդարանում ասաց Լիլիթ Մակունցը։ Լրատվամիջոցի հարցին, թե հնարավո՞ր է դրվի ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը՝ հաշվի առնելով նրա նշանակման և հետո պաշտոնավարման ընթացքի շուրջ հանրության դժգոհությունը, Լ.Մակունցը պատասխանեց, որ այս պահին նման խնդիր դրված չէ։

Քաղաքականություն