Քոչարյանին, հնարավոր է, համակարգիչ տրամադրեն․ նրան այցելել են որդին և դուստրը
Կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցել են որդին ու դուստրը, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը: «Տեսակցության արգելքը դեռևս գործում է, բայց կան բացառություններ։ Դրանց շրջանակներում որդին և դուստրը, կարծեմ, երկու անգամ այցելել են Ռոբերտ Քոչարյանին», - ասաց Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով՝ Քոչարյանին համակարգիչ տրամադրելու գործընթացը խոչընդոտող որոշ օրենսդրական և տեխնիկական խնդիրներ կան։ «Մենք ներկայացրել ենք, որ կարող ենք տրամադրել այնպիսի համակարգիչ, որն օբյեկտիվորեն, ֆիզիկապես չի ունենա ինտերնետի կամ որևէ այլ ցանցի մուտքի հնարավորություն», - ասաց Օրբելյանը։

Քաղաքականություն