Ուր ենք հասել, Փաշինյանն արդեն հղում է անում Ալիևին․ Շարմազանով
Նիկոլ Փաշինյանն արդեն հղում է անում Ալիևին, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուրդ Շարմազանովը։ Շարմազանովի խոսքով՝ Դուշանբեի վերելակում Փաշինյանը ընկել է Ալիևի թակարդը․ «Էս ուր ենք հասել», - ասել է նա։ «Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը տեղյակ էլ չի եղել, որ հանդիպում է լինելու Ալիևի հետ, վերջին րոպեին է իմացել, որովհետև իր կեցվածքը հպարտ չէր», - ասել է նա։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Շարմազանովն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայաստանը դարձել է համարյա չեղած հաշիվ ՀԱՊԿ-ում։ ՀՀԿ խոսնակի խոսքով՝ Փաշինյանը պետք է հասկանա, որ դիվանագիտության մեջ պատահական բառեր չեն օգտագործում․ «Ես իրեն կոնկրետ հարց եմ տալիս. որ ասում էիք ԵԱՏՄ մտնելը սխալ է, բա որ սխալ էր, ինչի՞ եք հիմա այդ սխալը կրկնում», - նշեց ՀՀԿ խոսնակը։ Էդուարդ Շարմազանովը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանն ինչ խոստացել է՝ չի արել․ «Նրա իշխանության ինն ամիսների ցուցանիշները նկատելիորեն զիջում են նախկին իշխանոսթյան ցուցանիշներին»։ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի «մերժված լինելու» մասին հարցին էլ Շարմազանովը հետևյալ կերպ է պատասխանել․ «Մի տարի հետո մենք կտեսնենք՝ ով էր մերժված, ով՝ չէ»։ «Սերժ Սարգսյանը մեր կուսակցության նախագահն է, Արցախի հերոս է, նա և ասելիք ունի, և անելիք քաղաքականության մեջ», - հավելել է Շարմազանովը։

Քաղաքականություն