ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև մարդատարների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ փակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ, Ապարան-Քուչակ, Ապարան-Ալագյազ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալինի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Շիրակի մարզում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:

Քաղաքականություն

Պատահարներ