Սիսիան-Գորիս հատվածում մերկասառույց է. իրավիճակն ավտոճանապարհներին. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. առկա է ցածր տեսանելիություն: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Սպիտակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ: Տեսանյութն Ավրորա Մեդիային տրամադրել է ունկնդիրներից Սերգեյը:

Քաղաքականություն