«Հովանավորյալ» լինելը իրականությանը չի համապատասխանում. ԱՆ պարզաբանումը
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տեղադրել՝ կապված «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «հովանավորյալը» կասկածվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ. նրա նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ» վերտառությամբ հրապարակման հետ: Մասնավորապես, նախարարության խոսնակը գրել է. «1. Պետք չէ շահարկել նախարարի անունը, հատկապես, որ «հովանավորյալ» լինելը իրականությանը չի համապատասխանում: 2.Նախարարի պաշտոնավարման ընթացքում Վանեսյանը զբաղեցրել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնը, որը լքել է սեփական դիմումի համաձայն: 3.Մամուլում տեղ գտած հրապարակումներից պարզ է դառնում, որ խոսքը գրեթե 3 տարվա վաղեմության «դեպքի» մասին է, երբ Արսեն Թորոսյանն ու Նարեկ Վանեսյանը չեն էլ ճանաչել միմյանց: 4. Մնացած հարցերով կզբաղվեն իրավապահ մարմինները:

Քաղաքականություն

Պատահարներ