Սամվել Բաբայանը առաջարկել է Արցախի շուրջ միասնական փաստաթուղ մշակել
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն առաջարկում է պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին բանակցային գործընթացի համար միասնական փաստաթուղթ մշակել: Այս մասին Բաբայանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: «Քաղաքական ուժերը, Հայաստանի ղեկավարության գլխավորությամբ, պետք է նստեն, ընդհանուր մի փաստաթուղթ մշակեն, որով առաջնորդվելու է ոչ միայն Փաշինյանը»,- ասել է Բաբայանը: Նա նշել է, որ այդ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ պետք է լինի նաև ժողովուրդը, մասնավորապես, թե կողմերը ինչ զիջումների են պատրաստվում գնալ: Լրագրողի հարցին՝ Սամվել Բաբայանը հնարավոր համարո՞ւմ է, որ Արցախի հարցով կարող են գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերվել, վերջինս այսպես է արձագանքել. «Այսպես ձևակերպեմ. ժամանակին եղել է՝ գաղտնի, ոչ գաղտնի, պայմանավորվել են, արդեն համաձայնվել են ինչ-որ փոխզիջումների, բայց վերջում չի ստացվել: Եկեք դա քննարկենք: Պատճառն այն է, որ չի լինելու դա, ինչքան էլ դուք գաղտնի քննարկեք, համաձայնվեք, մի սեղանի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության գաք կամ Ադրբեջանը դիմի միջազգային կազմակերպություններին, գերտերություններին հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար, հայկական կողմը գա համաձայնության էս հարցում կամ մյուս հարցում, կներեք, չի ստացվելու: Դա չլինող հարց է»,- ասել է Բաբայանը:

Քաղաքականություն