Լևոն Տեր-Պետրոսյանը ևս «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է
Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Նա նշել է, որ Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Մարտի մեկի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ հարցաքննվել է վկայի կարգավիճակում։

Քաղաքականություն