Քոչարյանի դեմ ցուցմունք տվողներից մեկի պաշտոնը բարձրացվել է. Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկի պաշտոնը բարձրացվել է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Նա նշեց, որ գործում կան ցուցմունքներ, որոնք պաշտպանական կողմն ակնհայտ կեղծ է համարում։ «Կա ցուցմունք, որի մեջ կա որոշակի հատված, որը նաև հակասության մեջ է այլ ապացույցների հետ, որը մեր գնահատմամբ իրականությանը չի համապատասխանում, և այդ մարդը տվյալ ցուցմունքից հետո պաշտոնի բարձրացում է ստացել»,–ասաց նա՝ պարզաբանելով, որ ցուցմունքը վերաբերվում է 0038 հրամանին նախորդող իրադարձություններին։ Ալումյանը հրաժարվեց բացահայտել ցուցմունք տված անձի տվյալները՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է հանդիսանում։

Քաղաքականություն