ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում և Շիրակի մարզում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Քաղաքականություն