Ինչ է տեղի ունեցել «Մոնակո Պլազա» հյուրանոցում. ոստիկանության պարզաբանումը

Ինչպես արդեն հայտնել էինք, Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական հատուկ ջոկատայինների մեծ խումբ կար: Մեզ հասած տեղեկություններով` հյուրանոցում հնչել էին կրակոցներ: 

 

Ոստիկանության աշխատակիցները ճշտել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրը, ընթացքում նա կրակոցներ է արձակել, ոստիկանների կողմից վնասազերծվել է և բերման է ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նա մտել է տեղում գտնվող հյուրանոցնային համալիրներից մեկը: Այս մասին Auroranews-ի զրույցում ասաց  Ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Գաբրիլյանը նաև  ասաց, որ տուժողներ չկան, անձը կրակոցներ է արձակել, որից հետո վնասազերծվել և բերման է ենթարկվել։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ