ԱՄՆ-ում բեռնատար գնացքի 7 վագոն դուրս է եկել ռելսերից․ քաղաքի փողոցները ողողվել են դիզելային վառելիքով

ԱՄՆ-ում ռելսերից դուրս է եկել բեռնատար գնացքի 7 վագոն։ Փողոց է թափվել 4500 լիտր դիզելային վառելիք։ Այս մասին հայտնում է Fox19 հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել Ցինցինատի քաղաքի երկաթուղային կամրջի վրա։ Գնացքը հեռակառավարվել է, լոկոմոտիվի խցիկում մեքենավար չի եղել, այդ իսկ պատճառով հնարավոր է եղել խուսափել զոհերից։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները՝ վառելիքի արտահոսքը դադարեցնելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի պատճառը հայտնի չէ։

Քաղաքականություն

Պատահարներ