ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Նավալնիի եղբորը

ՌԴ Քննչական կոմիտեն սանիտարահամաճարակային կանոնները խախտելու սադրանքի մեղադրանք է առաջադրել Ալեքսեյ Նավալնիի եղբորը՝ գործարար Օլեգ Նավալնիին: Այս մասին հայտարարել է փաստաբան Նիկոս Պարասկեվովը:

«Ցավոք, որևէ մանրամաս հայտնել չեմ կարող, բայց այս պահին մեղսագրվում է սադրանք, այն է՝ սանիտարահամաճարակային նորմերը խախտելու կոչեր»,- «ՄԲԽ-մեդիա»-ին ասել է փաստաբանը:

Նման մեղադրանք է առաջադրվել Pussy Riot-ի մասնակից Մարիա Ալյոխինային և Ալեքսեյ Նավալնիի համախոհ Օլեգ Ստեպանովին:

Քաղաքականություն

Պատահարներ