Ադամ Շիֆը Ադրբեջանից պահանջում է վերադարձնել հայ գերիներին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ գրեթե երեք ամիս է անցել եռակողմ հայտարարության ստորագրումից, որը թեպետ րոպեական վերջ դրեց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծած պատերազմին, բայց հայտարարության կետերը չպահպանվեցին և 3 ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:

Ըստ Շիֆի, ԱՄՆ–ը պետք է վերականգնի Մինսկի խմբի հետ աշխատանքը, որպեսզի Արցախի ժողովրդի համար ինքնորոշում և խաղաղություն պահանջի,  առաջնահերթությունն էլ պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձը:

«Միացյալ Նահանգների Կոնգրեսում ես իմ գործընկերների հետ աշխատելու եմ, որպեսզի լուրջ պատժամիջոցներ կիրառվեն Թուրքիայի և Ադրբեջանի դեմ Արցախի վրա անօրինական հարձակում իրականացնելու համար։ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է վերադարձնել այնտեղ, որտեղ այն պետք է լինի ՝ պաշտպանելու համար մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»,–ֆեյսբուքյան իր էջում նշել է կոնգրեսականը: 

Քաղաքականություն

Պատահարներ