Ջո Բայդենը կարգադրել է այլևս գաղտնի տեղեկատվություն չներկայացնել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ պետք չէ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել գաղտնի տեղեկատվություն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Կարծում եմ, որ նրա համար գաղտնի ճեպազրույցներ անցկացնելու անհրաժեշտություն չկա: Ի՞նչ արժեք ունի նրա համար գաղտնի ճեպազրույցներ անցկացնելը: Ի՞նչ ազդեցություն կունենա դա, եթե նա պարզապես անզգուշաբար ինչ-որ բան չասի»,- ասել է Բայդենը՝ CBS-ին տված հարցազրույցում:

Նա ակնկարկել է Թրամփի «անհավասարակշիռ» պահվածքը:

Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահներին հնարավոր է գաղտնի տեղեկատվություն ներկայացնել պետության գործող ղեկավարի որոշմամբ:

Քաղաքականություն

Պատահարներ