Ոստիկանները ձերբակալել են «Նոր Մոսկվայի թագավորի» տղային

Ոստիկանությունը ձերբակալել է ռուսաստանցի գործարար Լազեր Բալաքերիմովի որդուն՝ Կարախան Բալաքերիմովին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հավելելով, որ ավագ Բալաքերիմովին, ով ունի հսկայական շուկաներ, բարեր ու ավտոսերվիսներ, անվանում են «Նոր Մոսկվայի թագավոր», հայտնում է lenta.ru-ն:

Կրտսեր Բալաքերիմովին ձերբակալել են այն պահին, երբ նա ոչ սթափ վիճակում եղել է իր մեքենայի ղեկին: Նրան նախ տարել են ոստիկանական բաժանմունք, իսկ արդեն ավելի ուշ դատարանը նրա համար 10 օր կալանք է սահմանել: 

Հարկ է նշել, որ Կարախանը ՆԳՆ նախկին աշխատակից է և ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ 2017 թվականին իր հարսանիքի ժամանակ ավտոշարասյունով խախտել է ճանապարհատրանսպորտային կանոնները: 

 

Քաղաքականություն

Պատահարներ