Ստամբուլում փոթորիկը բազմաթիվ տների տանիքներ Է պոկել

Ստամբուլում փետրվարի 8-ի երեկոյան բարձրացած փոթորիկի հետևանքով մի քանի տասնյակ տների տանիքներ են պոկվել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ, սաստիկ քամու պատճառով Մարմարա ծովին ափամերձ Սիլիվրի շրջանում 2 նավ է ջրասույզ եղել: գրում է ermenihaber.am-ը:

Փոթորիկը ուժգին է եղել Ստամբուլի հատկապես Բեշիքթաշ, Սուլթանգազի, Սիլիվրի, Գազիօսմանփաշա, Բայրամփաշա, Բաղջըլար, Բեյօղլու, Էսենլեր և Ումրանիյե շրջաններում:

Թուրքիայում օդերևութաբանները քամու ուժգնացում են խոստանում փետրվարի 9-ին:

Քաղաքականություն

Պատահարներ