2 ժամում 40 վթար է գրանցվել Երևանում

Այսօր առավոտյան ժամը 8:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանությունը ստացել է ՃՏՊ-ի մասին 40  ահազանգ: Գրանցվել է նաեւ մարմնական վնասվածք ստանալու մեկ դեպք: Այս մասին Auroranews-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

 

Նշենք, որ վաղ առավոտից անհաշվելի ահազանգեր ենք ստացել Երևանում երթևեկող վարորդներից, որոնք դժգոհում են ձնամաքրման աշխատանքներից և հավելում, որ փողոցները պատված են մերկասառույցով: 

 

Ձնամաքրման աշխատանքների հետ կապված Auroranews-ը խոսեց քաղաքապետերանի մամուլի խոսնակ Հակոբ կարապետյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ անհրար է  ձյան տեղումից մեկ ժամ հետո, կամ ավելի պակաս ժամանակում իդեալական մարքրություն լինի: Կարապետյանը հավելեց նաև, որ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներ տարվում են: 

Քաղաքականություն

Պատահարներ