M 2 մայրուղու Կապան-Քաջարան հատվածում այսօր վթարներ են եղել
Քաջարանի համայնքապետարանի ֆբ-յան էջից տեղեկանում ենք, որ M 2 մայրուղու Կապան_Քաջարան ճանապարհահատվածում այսօր կրկին վթարներ են եղել և ստեղծվել է անանցանելիություն։
Քաջարանի համայնքապետարանը բազմիցս ահազանգել է Սյունիքի մարզպետարան, սակայն խնդիրը մնացել է անարձագանք, և ճանապարհի պատշաճ սպասարկումը դուրս է պատկան մարմինների ուշադրությունից։