Ճապոնիայում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել. ցունամիի վտանգ չի հայտարարվել

Ճապոնիայի հյուսիս-արևելքում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը:

Ըստ Ճապոնիայի ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը Ֆուկուսիմայից դեպի արևելք ընկած հատվածում է՝ օջախի 50 կմ խորությամբ:

Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում, ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել:

Օրեր առաջ՝ փետրվարի 13-ին, Խաղաղ օվկիանոսում՝ Ֆուկուսիմայից հյուսիս-արևելք ընկած հատվածում, հզոր երկրաշարժ էր գրանցվել, որի հետևանքով ավելի քան 160 մարդ էր տուժել: Ստորգետնյա ցնցումները Ճապոնիայի հյուսիս-արևելյան և կենտրոնական շրջաններում էր զգացվել:

Քաղաքականություն

Պատահարներ