Օրվա լրահոս

Նովոսիբիրսկում գործարարը չկարողացավ15 միլիոնը տուն հասցնել: Երբ մուտքն արդեն այդքան մոտ էր (մնացել էր ընդամենը 150 մետր), երկու կողոպտիչ թիկունքից հարձակվեցին նրա վրա:

 

Կողոպտիչների թակարդում հայտնված տղամարդը հեռուստատեսային սարքավորումներ արտադրող ընկերության 54-ամյա գլխավոր տնօրեն Օլեգ Բ.-ն էր: Նա նախատեսում էր կնոջ հետ տեղափոխվել Կալինինգրադ և որոշել էր կանխիկ գումար հանել այնտեղ բնակարան գնելու համար: Գործարարը ոստիկանությանը պատմել է, որ սկզբում ինքը պլանավորում էր իր գումարը տանել աշխատավայր, բայց վերջին պահին փոխել է երթուղին: Հարձակվողների ինքնությունը դեռ պարզված չէ:

Վերջին նորություններ